«Ինքը հայտնի երգիչ ա, ես իրան եմ ընտրելու». չարբախցի կինը Նիկոլ Փաշինյանի մասին

Երեկ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզչության շրջանակներում «Ելք» դաշինքի անդամները` քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Չարբախում էին, որտեղ բաժանում էին իրենց բուկլետները, շփվում քաղաքացիների հետ, անցնում էին բակերով` բարձրախոսով հնչեցնելով նախընտրական կոչերը, գրում է armtimes.com-ը:

Ըստ մեր տեղեկությունների, Չարբախի բնակիչներից մի կին, տեսնելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարել է, որ նա հայտնի երգիչ է, ուստի ինքը առաջիկա ընտրություններում իր ձայնը տալու է նրան:

Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը Երեւանի բնակչուհու մտքում հայտնի երգչի հետ է ասոցացվում «Էրեբունի Երեւան» երգի բազմաթիվ կատարումներից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում