Իսրայելի օդուժը հարված է հասցրել Դամասկոսի միջազգային օդանավակայանի շրջանում

Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են Դամասկոսի միջազգային օդանավակայանի մերձակա օբյեկտներից մեկի վրա: Ինչպես հայտնել է Al Alam հեռուստաալիքը, գրոհի հետեւանքով օդանավակայանի շրջանում սաստիկ հրդեհ է սկսվել: 

Նախնական տեղեկատվության համաձայն՝ հարվածների է ենթարկվել այնտեղ գտնվող ռազմակայանը: «Սուրիա ալ Էն» լրատվական պորտալը նշում է, որ հզոր պայթյունների դղդյունները լսվել են Դամասկոսի արեւելյան արվարձանում:

Սիրիական հրամանատարության կողմից առայժմ հայտարարություններ չեն եղել:

Պայթյունների վերաբերյալ տեսանյութ է հայտնվել IsraelBreaking-ի Twitter-օգտահաշվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում