ԵՄ-ի հետ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը կհանգեցնի ավիատոմսերի գների անկման. Սերգեյ Ավետիսյան

Եվրոպական Միության և Հայաստանի միջև ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի ստորագրումը հանգեցնելու է դաշտում շատ լուրջ մրցակցության, որը տեղի կունենա ավիաընկերությունների ակտիվացման շնորհիվ: Ապրիլի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ կառավարության առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: «Մրցակցության ավելացումն էլ իր հերթին հանգեցնելու է ավիատո մսերի գների անկման և սպասարկման որակի բարձրացման»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Ավետիսյանը:

Երևանում ապրիլի 27-ին տրվեց Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ բանակցությունների առաջին փուլի մեկնարկը: Ավետիսյանը չցանկացավ հստակ ժամկետներ նշել, թե երբ կավարտվեն Եվրոպական Միության հետ բանակցությունները և երբ հնարավոր կլինի ստորագրել ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը, քանի որ բանակցությունները նոր են մեկնարկել: Սերգեյ Ավետիսյանը հույս հայտնեց, որ հնարավորինս սեղմ ժամկետներում կկարողանան վերջնական տեսքի բերել համաձայնագիրը և ստորագրել այն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում