Թուրքիայի ափերի մոտ խորտակվել Է ռուսական «Լիման» հետազոտական նավը

Թուրքիայի ափերի մոտ բեռնատար նավի հետ բախման հետեւանքով խորտակվել Է ՌԴ սեւծովյան նավատորմի «Լիման» հետազոտական նավը: Անձնակազմի անդամները չեն տուժել:

Բախումը տեղի Է ունեցել Սեւ ծովի հարավարեւմտյան մասում՝ Բոսֆորից 40 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Միջադեպի հետեւանքով «Լիման»-ը ճեղքվածք Է ստացել:

«Սեւծովյան նավատորմի «Լիման» հետազոտական նավի անձնակամի բոլոր անդամները ողջ ու առողջ են, եւ ներկայում նախապատրաստվում Է թուրքական փրկարար նավից նրանց տարհանումը ռուսական նավ»,-ասված Է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ ընդամենը նավից տարհանվել են 78 ռուս նավաստիներ:

Ըստ Reuters-ի տվյալների, նավը, որին բախվել Է ռուսական «Լիման»-ը, ընթանում Է Տոգոյի դրոշի ներքո: Հաղորդվում Է, որ այն կենդանիներ Էր փոխադրում:
Գործակալությունը, հղում անելով GAC տրանսպորտային ընկերությանը, նշում Է, որ բախումը տեղի Է ունեցել վատ տեսանելիության պայմաններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում