Արա Զոհրաբյանը դատապարտել է փաստաբանի նկատմամբ բռնությունը

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել փաստաբանի ծեծի ենթարկելու փաստի առնչությամբ: 

«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը դատապարտում է ցանկացած բռնություն, ինչպես նաև վիրավորանք և զրպարտություն պարունակող հայտարարությունները և հրապարակումները, առավել ևս, երբ կողմերը փաստաբաններ են։

Անշուշտ ճշմարտությունը պետք է բացահայտվի, իսկ մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության։

Միևնույն ժամանակ հորդորում ենք զերծ մնալ զգացմունքային և չստուգված հայտարարություններից և միակողմանի տեղեկատվության հիման վրա կարծիք չձևավորել»։

Ոստիկանության ծառայությունում ապրիլի 27-ին ահազանգ է ստացվել փաստաբան Տիգրան Աթանեսյանից, որ իր գրասենյակում իրեն և իր ընկերոջը ծեծի են ենթարկել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, այս պահին օպերատիվ խումբն աշխատում է դեպքի վայրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում