Կայացել է միջգերատեսչական «Էկոլգիական» հանձնաժողովի աշխատանքային խմբի առաջին նիստը

ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել ՄԱԿ-ի «Զարգացման նպատակներ» համաշխարհային գործընթացի հայաստանյան աշխատանքների իրականացման շրջանակներում ձևավորված` Կայուն զարգացման նպատակների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի «Էկոլոգիական» աշխատանքային խմբի առաջին նիստը: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Բացման խոսքով հանդես է եկել աշխատանքային խմբի համանախագահ, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանը: Նախարարի տեղակալը ողջունելով ներկաներին` ներկայացրել է «Կայուն զարգացման նպատակների» համակարգման կարևորությունը, դրանց իրականացման հնարավորությունները և հեռանկարները:

Աշխատաժողովին մասնակցել են նաև աշխատանքային խմբի համանախագահ, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կ. Դանիելյանը, Կայուն զարգացման հանձնախմբի անդամները, շահագրգիռ գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աշխատանքային խմբի և հրավիրվածների միջև ծավալվել է շահագրգիռ քննարկում Նպատակների կետերի, հիմնահարցերի, դրանց լուծման առաջարկների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում