Հայաստանի ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի «Կիոկուշին» մարզադպրոցի նոր առաջարկը

2016 թվականի դեկտեմբերի 24-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի «Կիոկուշին» նոր մարզադպրոցի բացումը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին բազմաթիվ հյուրեր Հայաստանից և Արցախից:

Շնորհավորական ելույթներից հետո ֆեդերացիայի սաները ցուցադրեցին իրենց մարզական ունակություններն ու կարատեի տարբեր հնարքներ:

Իր գործունեության ընթացքում ֆեդերացիան տվել է բազմաթիվ շրջանավարտներ, որոնք աչքի են ընկնում ոչ միայն ֆիզիկական ուժեղ պատրաստվածությամբ, կամքի ուժով և սեփական արժանապատվության բարձր գիտակցությամբ, այլև հոգու ամրությամբ և հայրենասիրությամբ:

ֆեդերացիան իր առջև նպատակ է դրել բացի մարզական մեծագույն հաջողություններից, սաներին հաղորդել նաև հայեցի դաստիարակություն, ովքեր ապագայում կլինեն Հայաստանի արժանի քաղաքացիներ և հասարակության պիտանի անդամներ:

Շարունակելով իրենց հայանպաստ գործունեությունը, «Կիոկուշին» մարզադպրոցը հայտարարում է եռամսյա նախապատրաստական դասընթացներ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ֆուլ կոնտակտ կարատեի բաժին դիմողների համար:

Կազմակերպվում են նաև 6-ամսյա և մեկ տարի ժամկետով ուսումնամարզական դասընթացներ մարզիչների որակավորման համար: Ցանկության դեպքում տրամադրվում է կեցություն և սնուևդ: Ավարտողներին տրվում է վկայական: Ֆեդերացիայի մարզադպրոցում մարզչական գործունեությամբ զբաղվել ցանկացողների հետ կնքվեն աշխատանքային պայմանագրեր:

Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել «Շին-կիոկուշին» մարզադպրոց հետևյալ հեռախոսահամարներով՝ 011 55 02 22 ,041 55 02 22:

Հետևեք մեզ նաև Telegram-ում