ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհստակեցնեն դիրքորոշումները ղարաբաղյան կարգավորման խնդրահարույց ասպեկտների շուրջ

Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները եռակողմ հանդիպման ընթացքում պետք է հստակեցնեն կողմերի դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրահարույց ասպեկտների շուրջ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներ կայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ապրիլի 28-ին Մոսկվայում կանցկացվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերի շուրջ: Համապատասխան փուլում նախարարներին կմիանան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԼՂ հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Քննարկումների ընթացքում պետք է հստակեցվեն կողմերի դիրքորոշումները կարգավորման խնդրահարույց ասպեկտների շուրջ և բանակցային գործընթացի հետագա ձևերի հարցում»,- ասել է Զախարովան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում