«Իրավունք». «Միասնություն» շարժումը որևէ կերպ չի աջակցել «Ծառուկյան» դաշինքին

«Միասնություն» համազգային շարժումը խորհրդարանական ընտրություններից առաջ նախաձեռնել էր մեր երկրի համար միասնական լուրջ բեւեռ ստեղծելու մի շատ կարեւոր գործընթաց: Եվ այդ նպատակով անձամբ հանդիպումներ եմ ունեցել բազմաթիվ կուսակցությունների, քաղաքական ուժերի առաջնորդների հետ։ Այս մասին «Իրավունք» թերթին տրված հարցազրույցում ասել է «Միասնության» Արման Վարդանյանը։

«Մի պահ արդեն իսկ նշմարվել էր որոշակի կոնսոլիդացիա, որի բանակցություններին եւ խորհրդատվական հանդիպումներին մասնակցում էին ՀՀ-ում ծանր կշիռ ունեցող քաղաքական ուժեր, ինչպիսիք էին «Ժառանգությունը», ՀՀՇ-ն, ՍԴՀԿ-ն, ՌԱԿ-ը, «Բարգավաճ Հայաստանը» եւ «Միասնությունը»՝ որպես նախաձեռնող: Եվ չնայած ողջ գործընթացը գնում էր դրական հունով, ինչ-որ պահից այդ բեւեռը չձեւավորվեց։ Թե ինչն էր դրա պատճառը կամ պատճառները, առանձին թեմա է եւ մի օր անպայման կխոսեմ այդ մասին: Պարզապես, դրա մասին խոսելուց հետո մեր ժողովուրդը եւս մեկ անգամ մեծ հիասթափություն կապրի քաղաքական ուժերից եւ որոշ քաղաքական լիդերներից…

Ինչեւէ, երբ այդ փուլում միասնական բեւեռ ձեւավորելը չստացվեց, «Միասնությունը» պաշտոնապես որոշում կայացրեց չմասնակցել խորհրդարանական ընտրություններին: Բայց մեր երիտասարդ թիմակիցներից ոմանք ցանկություն հայտնեցին իրենց ուժերը փորձել ռեյտինգային ընտրակարգով եւ ընդգրկվեցին «Ծառուկյան» դաշինքի ցուցակում: Ասեմ նաեւ, որ մեր թեկնածուները բավական մեծ լումա են ունեցել ձայն բերելու եւ ձայն ստանալու գործընթացում, սակայն պաշտոնապես որեւէ աջակցություն մեր կողմից Դաշինքին չի եղել: Այսինքն’ քաղաքական պայմանավորվածություն «Միասնությունը» «Ծառուկյան» դաշինքի հետ չի ունեցել այն փուլից, երբ չկայացավ այդ մեծ կոնսոլիդացիան, որի նախաձեռնողը հենց «Միասնությունն» էր», – նշել է Արման Վարդանյանը։

Մանրամսները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում