«Իրավունք». Ինչու՞ Ծառուկյանին չհաջողվեց քաղաքական լայն կոնսոլիդացիա ապահովել

Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Գագիկ Ծառուկյանի շուրջ մեծ կոնսոլիդացիա էր ձեւավորվել, եւ գրեթե բոլոր մասնակիցները կողմ էին արմատական փոփոխություններին։ Ցավոք սրտի, այդ հայեցակարգի կողմնակիցները չմտան Ծառուկյան դաշինքի մեջ։ Որոշները այլ ձեւաչափով մասնակցեցին խորհրդարանական ընտրություններին, սակայն խորհրդարան մուտք գործելու համար չհաղթահարեցին անցողիկ շեմը, իսկ մի մասն ընդհանրապես չմասնակցեց ընտրություններին։ Ըստ էության, այդ ժամանակ արդեն իսկ մեր կողմից կար որոշում՝ պաշտոնապես չմասնակցելու ընտրություններին: 

Այս մասին «Իրավունք» թերթին տրված հարցազրույցում ասել է «Միասնության» առաջնորդ Արման Վարդանյանը։

Պատասխաանելով լրագրողի այն հարցին, թե ինչու ի վերջո «Ծառուկյան» դաշինքը չմասնակցեց Երևանի քաղաքապետի ընտրություններին և ինչու ինքը չղեկավարեց վերջիններիս ցուցակը՝ Արման Վարդանյանը նշեց, որ այդպիսինն էր Գագիկ Ծառուկյանի առաջարկը։ «Այսինքն՝ սա դաշինքի միասնական առաջարկն է եղել։ Արդյունքում եղավ այն, ինչ կանխատեսելի էր շատ վաղուց։ Ինձ համար անընդունելի էր ընտրություններին մասնակցել ուղղակի մասնակցության համար։ Օրինակ՝ օլիմպիական խաղերի կարգախոսն է՝ կարեւորը մասնակցությունն է, ոչ թե հաղթանակը, բայց քանի որ ես քաղաքական գործիչ եմ, ոչ թե մարզիկ, նախընտրեցի զերծ մնալ թե՛ ցուցակը գլխավորելուց, թե՛ ընտրություններին առանձին մասնակցելուց, քանի որ ինձ համար գլխավորը հաջողության հասնելն էր, որի արդյունքում կհաղթեր ժողովուրդը», ֊ ասել է Արման Վարդանյանը։

Մանրամսները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում