«Հրապարակ». ԲՀԿ-ում արդեն հայտնի է ԱԺ պատգամավորների ցանկը

«ԲՀԿ-ում արդեն հայտնի է պատգամավորների ցանկը, որ մտնելու է ԱԺ: Ֆրակցիայի քարտուղար է լինելու Վահե էնֆիաջյանը: Պառլամենտում կլինեն ցուցակի կանայք, որովհետև նրանց տեղաշարժելը գենդերային օրենքի խախտում կնշանակի: Մյուս հաստատուն խումբն «ընտանիքի» ներկայացուցիչներն են՝ Արգամը և Դավիթը: Ի դեպ, Արգամ Աբրահամյանը չորրորդ ռեյտինգային ցուցանիշն ապահոված թեկնածուն է (մոտ 34 հազար ձայն), մյուս փեսան՝ Անդրանիկ Մանուկյանի որդի Դավիթը նույնպես Ֆլեշի փեսայի՝ Սամվել Սանամյանի հետ պայքարում լավ ցուցանիշ է ապահովել (մոտ 21 հազար): Նապոլեոն Ազիզյանի թեմայից հետո հաջորդ քննարկվող թեման Վարդանիկ Ղուկասյանն է: Ըստ ԲՀԿ-ականների՝ Վարդևան Գրիգորյանից հետո Գյումրիում հաջորդ լուրջ ցուցանիշն ապահոված Վարդանիկը, ըստ ամենայնի, կմտնի ԱԺ: Այնպես որ՝ ոչ ՀՀԿ-ի, ոչ ԲՀԿ-ի մասով օդիոզների բեռնաթափման նախապես թմբկահարված ծրագիրը չի իրագործվի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում