«Հայկական Ժամանակ». ՀՅԴ-ն ցանկանում է ԱԺ բերել հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանին

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՅԴ-ն չի ցանկանում պատգամավորի մանդատ տալ Տավուշի մարզի թիվ 13 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածու Սուրեն Մանուկյանին: Վերջինս այդ ընտրատարածքում ՀՅԴ-ի ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ՝ 5391 ձայն է ստացել:

Ըստ թերթի, կուսակցությունը ցանկանում է ԱԺ բերել հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանին, որը ստացել է եռակի անգամ քիչ՝ 1852 ձայն: Եվ որպեսզի վերջինս պատգամավոր դառնա, Ս. Մանուկյանը պետք է ինքնաբացարկի դիմում ներկայացնի: Ինչի վրա էլ հիմա ՀՅԴ-ն աշխատում է:

«ՀՅԴ-ում գտնում են, որ Ա. Սահակյանն ավելի շատ է մոտ իրենց կուսակցությանը, քան թե կուսակցության համար այդքան ձայն բերած Ս. Մանուկյանը: Վերջինս Իջևանի անտառտնտեսության ղեկավարն է և այնքան էլ կուսակցական դեմք չէ, թեև ՀՅԴ անդամ է»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում