«Ժամանակ». Ծառուկյանը ՀՀԿ-ի հետ կալիցիա կկազմի 2018թ.-ից հետո

Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը, որի ժամանակ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը դարձյալ ասել է, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն տեսանելի ապագայում կստորագրեն համագործակցության փաստաթուղթ:

«Ժամանակ»-ին հաջողվել է պարզել, որ Սերժ Սարգսյանը նախօրեին մեկ անգամ էլ է հանդիպել Գագիկ Ծառուկյանին՝ հստակեցնելու համար նրա դիրքորոշումը ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ կոալիցիոն հանաձայնագիր ստորագրելու հնարավորությունը:

«Խոսակցությունից պարզ է դարձել, որ Ծառուկյանը հիմա չի ցանկանում մաս կազմել իշխանության՝ վստահ լինելով, որ դրա ամենահարմար ժամանակը 2018թ. ապրիլն է, երբ Կարեն Կարապետյանը չի լինի վարչապետի պաշտոնում և հստակ կլինի Սերժ Սարգսյանի՝ իշխանության մեջ դերակատարությունը: Վերջին շրջանում Ծառուկյանի ու Կարեն Կարապետյան-Սամվել Կարապետյան տանդեմի հարաբերությունները խիստ լարված են, ինչը թույլ չի տալիս, որ հիմա Ծառուկյանը իշխանության հետ որևէ քայլ անի: Փոխարենը Ծառուկյանը հույս ունի, որ Սերժ Սարգսյանը հաջորդ տարի նրան կհրավիրի մաս կազմել «ազգային համաձայնության» կառավարության»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում