Թուրքիան քննարկում է ԵԽԽՎ պատվիրակություն չուղարկելու հարցը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոստացել է անել այնպես, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը «զղջա» իրենց մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակ տալու որոշման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին արտգործնախարարը ասել է HaberTurk-ին:

Չավուշօղլուն նշել է, որ նախորդ տարիներին Թուրքիան ավելացրել էր ԵԽԽՎ բյուջեում իր ներդրումների ծավալը: «Այն նվազեցնելու ենք, նվազագույն վճարներ ենք անելու: Այս պահին քննարկվում է` ուղարկել պատվիրակություն, թե ոչ: Այսուհետ չեն տեսնելու նախկին համագործակցությունը: Այլ ձեռնարկելիք քայլեր ևս ունենք: Թող իմանան հետևյալը, որ զղջալու են սրա համար»,- ասել է Չավուշօղլուն:

Նա ընդգծել է, որ եթե անհրաժեշտ լինի, ապա Եվրամիությանն անդամակցության հարցի շուրջ հանրաքվե կիրականացնեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում