ԱՄՆ-ը կոչ է արել Թուրքիային Սիրիայում գործողությունները համաձայնեցնել իրենց հետ

Միացյալ Նահանգներն իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի կառավարությանը Սիրիայում չհամաձայնեցված գործողություններ իրականացնելու համար, որը վտանգել է այնտեղ գտնվող ամերիկացի զինվորների կյանքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Մարկ Թոները:

«Ամենաբարձ մակարդակով Թուրքիայի կառավարությանը հստակ հայտնել ենք մեր խորը մտահոգությունը նախօրեին նրանց գործողությունների առնչությամբ: Դրանք ոչ միայն ամբողջովին չհամաձայնեցված էին կամ համաձայնեցված չէին կոալցիայի ներսում, այլև վտանգել էին այդ տարածներում առաքելություն իրականացնող ԱՄՆ զինվորներին կյանքը»,- նշել է Թոները:

Փոխխոսնակն ընդգծել է, որ իրենք հասկանում են Սիրիայի քրդական «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (YPG) հետ կապված թուրքական կողմի մտահոգությունները, թեպետ համաձայն չեն դրանց հետ: «Սակայն մենք հստակ հասկացրել ենք նրանց, որ նրանք պետք է ամբողջովին կոորդինացնեն իրենց գործողությունները մեր և կոալիցիայի մյուս անդամների հետ»,– ասել է նա:

Թոները հայտնել է նաև, որ Միացյալ Նահանգները շարունակելու է իր մտահոգությունը հայտնել Թուրքիայում ժողովրդավարության որակի վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում