Հայաստանի հովտային և նախալեռնային գոտիներում ցրտահարությունների վտանգը կարելի է համարել ավարտված

Հայաստանի հովտային և նախալեռնային գոտիներում ցրտահարությունների վտանգը կարելի է համարել ավարտված: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Արարատյան դաշտի տարբեր հատվածներից, հատկապես Վեդի, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերից զանգեր եմ ստանում, որ այս գիշեր սպասվում է ցրտահարություն, նման բան չկա, առաջիկա գիշերը Արարատյան դաշտում կանխատեսվում է +9…+11 աստիճան տաքություն: Ցրտահարությունների վտանգը հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում կարող եք համարել ավարտված»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում