Ստոլտենբերգը Թուրքիային հորդորել է հարգել օրենքի գերակայությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտոնբերգը նախազգուշացրել է Թուրքիային հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում սկսված ձերբակալությունների, կալանավորումների ու աշխատանքի ազատումների հարցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը:

Մալթայում ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների հավաքի ժամանակ Ստոլտենբերգն ասել է. «Թուրքիան ունի իրավունք պաշտպանելու ինքն իրեն և դատելու ձախողված ռազմական հեղաշրջման փորձի թիկունքում կանգնած մարդկանց: Սակայն այս ամենը պետք է արվի` հարգանք ցուցաբերելով օրենքի գերակայության նկատմամբ»:

Նա ընդգծել է, որ կարևորում է այդ արժեքները և խնդրի առնչությամբ խոսել է Թուրքիայի ղեկավարության հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում