Մերկելը Պուտինի հետ քննարկելու է Ուկրաինայի ճգնաժամը եւ Սիրիայի իրադրությունը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պլանավորում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսի 2-ին Սոչիում կայանալիք բանակցությունների ընթացքում քննարկել Սիրիայում եւ Ուկրաինայում ստեղծված իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 28-ին Բեռլինում անցկացված բրիֆինգում հայտարարել է ԳՖՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:

Նրա խոսքով՝ Ռուսաստան այցի առիթը Համբուրգում «մեծ քսանյակի» գագաթնաժողովի նախապատրաստումն է, բայց «քննարկվելու են նաեւ այնպիսի խնդրահարույց թեմաներ, ինչպիսիք են Ուկրաինան եւ Սիրիան»:

Ինչպես պարզաբանել է Զայբերտը, Մերկելը եւ Պուտինը մտադիր են անցկացնել երկփուլ բանակցություններ, որոնց ընդմիջմանը պլանավորում են պատասխանել լրագրողների հարցերին: Նա ճշտել է նաեւ, որ ԳՖՀ-ի կանցլերի ուղեւորությունը, որը վերջին անգամ Ռուսաստան Է այցելել 2015 թվականի մայիսին, լինելու է մեկօրյա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում