Գյուղնախարարությունն այս տարի բարձր բերքի ակնկալիք ունի

Գարնան մեկնարկի հետ գյուղերում արդեն իսկ սկսվել են գյուղատնտեսական աշխատանքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանն ասաց, որ արդեն իսկ 50 000 հա տարածության վրա ցանքս է կատարվել: «Գյուղացիները, ովքեր դեռ չեն հասցրել ցանքս կատարել, մինչեւ հուլիսի 22-ը դեռ կարող են»,-ասաց նա:

Գյուղատնտեսության փոխնախարարի խոսքով` եղանակային պայմաններն այս տարվա ցանքսի վրա ազդեցություն չեն ունենա: Նախարարությունն այս տարի բարձր բերքի ակնկալիք ունի: «Այս տարին ծիրան ուտելու ենք, շատ ենք ուտելու ու նաեւ արտահանելու ենք»,-ասաց Հարությունյանը` հավելելով, որ խնձորի, տանձի բերքը եւս շատ կլինի: Աշոտ Հարությունյանը նշեց, որ եղանակային անբարենպաստ պայմանների արդյունքում վնասված միակ բուսատեսակը աշնանացան ցորենն է: «Կարտոֆիլի ցանքատարածությունների ցրտահարությունների մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,– հավելեց բանախոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում