Ճապոնիայում հրաբուխն ավելի քան 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել

Սակուրաձիմա հրաբուխը 3200 մետր բարձրությամբ մոխրի ու ծխի սյուն է արտանետել Ճապոնիայի Կյուսյու հարավային կղզում, ինչի մասին հայտնել է տեղի օդերեւութաբանական վարչությունը:

Վերջին անգամ հրաբուխն արթնացել է անցյալ տարվա ամռանը:

Օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ ցանկացած պահի կարելի է սպասել նոր արտանետման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում