Թուրքիայի ԶՈՒ-ն հայտնել է Սիրիայի քրդերի դիրքերին հարվածելու մասին

Թուրքիայի զինված ուժերի գերագույն շտաբը հայտնել է ապրիլի 28-ին Թուրքիայի հարավ-արևելքում` Շանլըուրֆա նահանգում, սիրիացի քրդերի դիրքերին հարվածներ հասցնելու մասին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Քրդական պաշտպանական ուժերի դիրքերին Թուրքիայի ԶՈՒ հասցրած հարվածների հետևանքով զոհվել է 18 քուրդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում