Պատժամիջոցներից Արեւմուտքի կորուստները կազմել են 100 մլրդ դոլար. ՄԱԿ-ի հատուկ զեկույց

Պատժամիջոցների հետեւանքով արեւմտյան երկրների կորուստները, մոտավոր գնահատումների համաձայն, երեք տարում կազմել են 100 մլրդ դոլար, ինչը կրկնակի գերազանցում է Ռուսաստանի կորուստները: Այս հայտարարությունն արել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով հատուկ զեկուցող Իդրիս Ջազաիրին, որն զբաղվում է միակողմանի հարկադրական միջոցների բացասական ներգործության հարցերով: 

«Այն երկրների եկամուտների կորստի տեսանկյունից պատժամիջոցների արժեքը, որոնք հանդես են եկել որպես պատժամիջոցների նախաձեռնողներ, կազմում է ամսական մոտավորապես 3,2 մլրդ դոլար,-ասել է նա:- Եթե դա բազմապատկենք երեք տարվա տվյալներով, ապա ցուցանիշը կկազմի 100 մլրդ դոլար»:

«Ռուսաստանի կորուստների ընդհանուր գումարը կազմում  է մոտավորապես 52-55 մլրդ դոլար, ինչը կազմում Է նրա ՀՆԱ-ի 1 տոկոսը»,-հավելել է փորձագետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում