Երևանը վերակառուցելու համար պետք է ունենալ հստակ քաղաքականություն. Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավի շրջանակներում ապրիլի 28-ին շրջեց Երեւանի Արաբկիր վարչական շրջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում Երևանի ավագանու ընտրություններում «Երկիր Ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանը նշեց, որ պետք է ունենալ հստակ դիրքորոշում և քաղաքականություն, որպեսզի կարողանալ ամեն ինչ վերակառուցել:

Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց իր հարազատ Արաբկիր վարչական շրջանի, ինչպես նաև Արաբկիրում հիմնադրված Երևանի առաջին դպրոցի պատմությունը:
Ավագանու թեկնածուներն ու քարոզչական խմբերը բարձրախոսներով իրազեկում էին մարդկանց կուսակցության ծրագրի ու մոտեցումների վերաբերյալ, բուկլետներ բաժանում եւ զրուցում քաղաքացիների հետ:

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական քարոզարշավը կշարունակվի Երեւանի այլ վարչական շրջաններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում