Որևէ մեկը իրավասու չէ Արցախի փոխարեն որոշել առնվազն երկու հարց. Քոչարյան

Որևէ մեկն իրավասու չէ Արցախի փոխարեն որոշել առնվազն երկու հարց՝ Արցախի կարգավիճակի և տարածքային ամբողջականության հարցերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Արցախի Հանրապետությունն իր խնդիրներն ունի Ադրբեջանի հետ, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների մի մասի օկուպացիայի մասով, և դա միայն Լեռնային Ղարաբաղի իշխանությունների լուծելու հարցն է: Ինչ վերաբերում է կարգավիճակին, ապա Արցախի ժողովուրդն այս առումով արդեն երեք անգամ հանրաքվե է անցկացրել՝ մեկը՝ 1991թ-ի բուն հանրաքվեն, մյուս երկուսը՝ Սահմանադրության ընդունումն և փոփոխությունը: Եվ Հայաստանի իշխանությունները պարտավոր են գործել՝ ելնելով Արցախի ժողովրդի արտահայտած կամքից»,– նշել է Քոչարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում