ԱՄՆ ռազմական տեխնիկա է տրամադրել Սիրիայի քրդերին

ԱՄՆ-ը ռազմական տեխնիկա է ուղարկել Սիրիայի քրդերի պաշտպանական ուժերին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Սիրիայի քրդերի պաշտպանական ուժերն այդ զրահատեխնիկան ապրիլի 28-ին կիրառել են թուրքական ԶՈՒ հարվածներից պաշտպանվելու նպատակով:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել էր ապրիլի 28-ին Թուրքիայի հարավ-արևելքում` Շանլըուրֆա նահանգում, Սիրիայի քրդերի դիրքերին հարվածներ հասցնելու մասին:

Քրդական պաշտպանական ուժերի դիրքերին Թուրքիայի ԶՈՒ հասցրած հարվածների հետևանքով զոհվել էր 18 քուրդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում