«Ժամանակ». Գևորգ Կոստանյանը՝ արդարադատության նախարա՞ր

«Ժամանակ»-ը գրել է, թե Արդարադատության նախարարությունում համառորեն լուրեր են շրջում թե նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կարող է դառնալ արդարադատության նախարար։

«Հաշվի առնելով Կոստանյանի գիտելիքները, անգլերենի իմացությունը, նաև ՄԻԵԴ-ում երկար տարիների աշխատանքը և այն ծավալի աշխատանքները, որ առաջիկայում սպասում են արդարադատության նախարարություն-ԱԺ համակարգում, չի բացառվում, որ այդ լուրերը իրականության հող ունենան։ Այդ դեպքում կարող ենք ասել, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կվերցնի ԱԺ մանդատը և, անխոս, կզբաղեցնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը»,-գրել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում