«Փաստ». «Բան չունեմ ասելու». Վարդան Օսկանյանը՝ ՕՐՕ-ի ճակատագրի մասին

Վարդանանց փողոցի վրա գտնվող «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի շտաբը նախկինի պես բազմամարդ չէ։ Ընտրություններից հետո այնտեղ գրեթե չեն լինում նաև դաշինքի անդամ «Համախմբում» ու «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչներ։

ԶԼՄ-ներով լուր տարածվեց, որ հնարավոր է ՕՐՕ-ն փլուզվի։ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը երեկ «Փաստի» հարցին, թե ի վերջո ի՞նչ որոշվեց ՕՐՕ-ի հետագա ճակատագրի առթիվ, խուսափեց ուղիղ պատասխան տալ։
«Բան չունեմ ասելու, հարցազրույց չեմ տալիս»,- ասել է Օսկանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում