«Հայկական Ժամանակ». Արա Բաբլոյանը՝ Շվեյցարիայում ՀՀ դեսպան նշանակվելու մասին

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը որոշել է բժիշկ, պատգամավոր Արա Բաբլոյանին նշանակել Շվեյցարիայում ՀՀ դեսպան:

Թերթն անգամ տեղեկացել է, որ արտաքին գործերի նախարարությունն արդեն նրա թեկնածության ագրեմանն ուղարկել է Շվեյցարիա և սպասում են այդ երկրի հաստատմանը: Ա. Բաբլոյանը, սակայն, թերթի հետ զրույցում հերքել է, որ ինքը Շվեյցարիայում դեսպան է նշանակվելու:

«Ոչ: Այդպիսի բան չկա, ինձ ոչ նման բան առաջարկվել է, ոչ էլ քննարկվել է այդ հարցը»,- ասել է նա:

Թերթը փորձել է նաև արտգործնախարարութունից մեկնաբանություն ստանալ այդ հարցի շուրջ, բայց թերթին պարզապես չեն պատասխանել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում