Արմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ ակտերի գլխավոր հարկադիր կատարող

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Արմեն Հարությունյանին Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը` ո ր ո շ ու մ ե մ.

Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում