Հայաստանի դեսպանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հանրապետական մեծամասնության ղեկավարի հետ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանն ապրիլի 27-ին հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հանրապետական մեծամասնության ղեկավար Քեվին Մըքքարթիի (Kevin McCarthy) հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Դեսպան Հովհաննիսյանը երախտագիտություն հայտնեց Քեվին Մըքքարթիին Կոնգրեսում Հայաստանին վերաբերող հարցերը ուշադրության կենտրոնում պահելու համար:

Դեսպանն իր ամերիկացի գործընկերոջը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները, իրավական և կառավարման ինստիտուտների ամրապնդման, ժողովրդավարական հաստատությունների համախմբման գործընթացը։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները՝ ընդգծելով նրանց զարգացման և ամրապնդման գործում ԱՄՆ-ում հայկական համայնքի դերակատարությունը։

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային առդի խնդիրներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում