Ալբանիան նոր նախագահ ունի

Ալբանիայի խորհրդարանը ապրիլի 28-ին խոսնակ Իլիր Մետային ընտրել է երկրի նախագահ: Քվեարկությունը տեղի է ունեցել` հակառակ ընդդիմության կողմից խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու որոշման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Ավելի վաղ ապրիլին երեք անգամ խորհրդարանը փորձել էր ընտրել երկրի նախագահին, սակայն փորձերը տապալվել էին, քանի որ նիստերի արդյունքում ոչ մի թեկնածու չէր առաջադրվել:

Երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա խորհրդարանականների ձայների երեք հինգերորդը, այսինքն ոչ պակաս քան 84-ը 140-ից: Ապրիլի 28-ի քվեարկության ժամանակ Իլիր Մետայի օգտին քվեարկել է 87 պատգամավոր, որոնց մեծ մասը իշխող կուսակցության ներկայացուցիչներ են:

Ալբանիայի նոր նախագահը 48 տարեկան է: Նա 1999-2002 թվականներին զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը:

Երկրի ընդդիմությունը բոյկոտում է խորհրդարանի աշխատանքները` մեղադրելով իշխող կոալիցիային կոռուպցիայի և ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում