ԿԺԴՀ-ն նոր բալիստիկ հրթիռ է փորձարկել

Կորեայի Ժողվորդա-դեմոկրատական Հանրապետությունն ապրիլի 29-ին բալիստիկ հրթիռ է արձակել, որը Պենտագոնի և Ճապոնիայի կառավարության տվյալներով կարճ ժամանակ անց ընկել է ԿԺԴՀ տարածքի վրա: Հրթիռի տեսակն ու փորձարկման մանրամասները հայտնի չեն, սակայն համաշխարհային հանրությունը կատարվածը որակել է որպես Փհենյանի կողմից հերթական մարտահրավեր:

Հրթիռի արձակումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից ընդամենը մի քանի ժամ անց, որտեղ ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները խիստ քննադատություններ են հնչեցրել ԿԺԴՀ հասցեին հրթիռամիջուկային ծրագրի մշակման առնչությամբ:

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարի տվյալներով` հրթիռը թռել է 50 կմ և ընկել ԿԺԴՀ տարածքում: Չկան տվյալներ այն մասին՝ արդյոք փորձարկումը հաջող է անցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում