Թուրքիայի կառավարության կազմում փոփոխություններ են ակնկալվում

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից արտահերթ համագումար հրավիրելու, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` կուսակցության շարքեր վերադառնալու որոշումից հետո օրակարգում կառավարության կազմում նախատեսվող փոփոխություններն են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Ըստ կուլիսներում շրջանառվող լուրերի` նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը կարող է նշանակվել արտաքին գործերի նախարարի պաշտոնում` փոխարինելով Մևլութ Չավուշօղլուին:

Տնտեսական հարցերով փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքի փոխարեն այդ պաշտոնում կարող է նշանակվել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, ով Էրդողանի փեսան է:

ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը և արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, պահելով իրենց պաշտոնները, միևնույն ժամանակ կարող են նշանակվել փոխվարչապետերի պաշտոնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում