Գերմանիայում անհայտ անձինք հարձակվել են թուրքական մզկիթի վրա

Գերմանիայի Վայլ-ամ-Ռայն քաղաքում անհայտ անձանց խումբը հարձակում է իրականացրել թուրքական համայնքին պատկանող մզկիթի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ անհայտ անձինք գիշերը վառելանյութով շշեր են նետել մզկիթի վրա: Շինության ներսում հրդեհի բռնկումից հնարավոր է եղել խուսափել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում