ՌԴ ՀՕՊ-ը բերվել է մարտական բարձր պատրաստության

ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզերովը հայտարարել է, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը Հեռավոր Արևելքում բերվել է մարտական բարձր պատրաստության վիճակի՝ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումից հետո: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն։

«Ռուսաստանը շատ ուշադիր հետևում է այն ամենին, ինչ կատարվում է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում։ ՌԴ ՀՕՊ-ը Հեռավոր Արևելքում բերվել է մարտական բարձր պատրաստության վիճակի։ Մենք վերահսկում ենք ՌԴ օդուժի պատասխանատվության գոտում գտնվող օդային տարածքը»,- ասել է նա։

Սենատորի խոսքով՝ Ռուսաստանը, միևնույն ժամանակ, գիտակցում է, որ Հյուսիսային Կորեայի հրթիռների արձակման թիրախ չի հանդիսանում։

ԿԺԴՀ իրականացրել էր բալիստիկ հրթիռի արձակում, սակայն փորձարկումը բարեհաջող չէր ընթացել։ Այն ընկել էր իր տարածքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում