Ադրբեջանը և Թուրքիան համատեղ մարտավարական զորավարժություն են անցկացնում

Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները համատեղ զորավարժություններ են սկսել:

«ԱՊԱ» գործակալությունը տեղեկացնում է, որ զորավարժությունները շարունակվելու են մինչև մայիսի 5-ը:

Զորավարժությունների նպատակն է փորձի փոխանակման միջոցով բարձրացնել երկու երկրների զինված ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը:

Զորավարժությունների ժամանակ կիրառվելու է զրահատեխնիկա, հրետանի, ականանետեր, ուղղաթիռներ, ՀՕՊ, զենիթահրթիռային համակարգեր և այլ զինատեսակներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում