Թուրքիան և Հնդկաստանը փոխադարձ հաշվարկներում հնարավոր է հրաժարվեն դոլարից

Թուրքիան և Հնդկաստանը պատրաստվում են քննարկել դոլարից հրաժարվելու և փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթին անցնելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի անցկացվող բիզնես ֆորումի ժամանակ այս մասին նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ներմուծման և արտահանման գործարքները կարող են իրականացվել ազգային արժույթով»,- ասել է Էրդողանը:

Նրա խոսքով` թուրքական լիրայի և հնդկական ռուփիի միջոցով առևտրի անցումը դրական ազդեցություն կունենա երկու երկրների տնտեսությունների վրա:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Հնդկաստանը առևտրային համագործակցության ներուժը ամբողջովին չեն օգտագործում:

«Եկել է ժամանակը քննարկելու երկու երկրների տնտեսական համագործակցության խոշոր ծրագրերի շուրջ»,- նշել է Էրդողանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում