Մակրոնի օգտին ընտրությունների երկրորդ փուլում կքվեարկի քաղաքացիների 61 տոկոսը. հարցում

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի օգտին քվեարկող ընտրողների թիվն աճել է մեկ տոկոսային կետով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին պարզ է դարձել OpinionWay ընկերության հարցումների արդյունքներով:

Համաձայն այդ տվյալների՝ Մակրոնին աջակցում է ընտրողների 61 տոկոսը: Այդ ընկերության նախորդ հարցումը, որը հրապարակվել էր անցած ուրբաթ, նախկին նախարարին խոստանում էր հաղթանակ ձայների 60 տոկոսով:

Նրա մրցակիցը` «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենը, ըստ հարցման արդյունքների, կհավաքի ձայների 39 տոկոսը:

Հարցումն անցկացվել է ապրիլի 28-30-ը: Դրան մասնակցել է Ֆրանսիայի 1488 քաղաքացի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում