Մոսկվա-Բանգկոկ չվերթի տուժածների թվում հայ կա

Մոսկվա-Բանգկոկ չվերթի ընթացքում «Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած պատահարի արդյունքում վիրավորներից մեկը հայ է` 1982 թվականին ծնված Տատյանա Ավետիսյանը:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, Թայլանդում Ռուսաստանի դեսպանատունը հրապարակել է 15 ռուսաստանցիների ցուցակը, ովքեր հոսպիտալացվել են պատահարի արդյունքում: «Բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Նրանք հիմնականում ստացել են տարբեր տիպի մարմնական վնասվածքներ: Մի քանիսին կվիրահատեն»,-նշված էր դեսպանատան հաղորդագրության մեջ:

Մոսկվա-Բանգկոկ չվերթն իրականացնող «Աերոֆլոտ»-ի ինքնաթիռը մայիսի 1-ի առավոտյան մինչ վայրէջք կատարելը հայտնվել է ուժեղ օդային տատանման գոտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում