Լոռու մարզում 15-ամյա երեխայի դին դուրս է բերվել գետից

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարարական ծառայություն մայիսի 1-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լորուտ գյուղի մոտ երեխան ընկել է գետը:

Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ Շամուտ գյուղի բնակիչ, 2002 թ. ծնված Է. Ք.-ի դին դուրս է բերվել գետից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում