Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորն ազատ է արձակվել

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Իբրահիմ Այհանն ազատ է արձակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Demokrathaber-ը:

Ավելի վաղ պատգամավորը ձերբակալվել էր Շանլըուրֆայի օդանավակայանում: Ձերբակալվելուց հետո նա տարվել էր ցուցմունք տալու «հանցախմբի քարոզչություն իրականացնելու» գործով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում