Էրդողանը կգլխավորի Թուրքիայի իշխող կուսակցությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կգլխավորի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Նա հայտնել է, որ մայիսի 2-ին կուսակցությունը խորհուրդ կհրավիրի, որի ժամանակ նախագահ Էրդողանը կվերադառնա կուսակցության շարքերը: Արդեն մայիսի 21-ին կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ նա կրկին կզբաղեցնի կուսակցության ղեկավարի պաշտոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում