ԱՄՆ-ի USS Cheyenne հարվածային սուզանավը մտել է Ճապոնական նավահանգիստ

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի USS Cheyenne ատոմային հարվածային սուզանավը մայիսի 2-ին մտել է Ճապոնիայի Կյուսյու հարավարեւմտյան կղզու Սասեբո ռազմածովային բազա: Ինչպես պաշտոնապես հայտարարել է Ճապոնիայի ԱԳ նախարարությունը, սուզանավում է 138 մարդուց բաղկացած անձնակազմը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

Պաշտոնապես սուզանավը նավահանգիստ է մտել պաշարները համալրելու եւ անձնակազմի հանգստանալու համար, մինչդեռ այդ ջրատարածքում Cheyenne-ի հայտնվելը կապում են ԿԺԴՀ-ի շուրջն ստեղծված ճգնաժամի հետ:

Ներկայում Ճապոնական ծովում է գտնվում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ Carl Vinson ավիակրի գլխավորությամբ: Դրա կազմում են նաեւ հրթիռային մի հածանավ եւ երկու հրթիռային Էսկադրային ականակիրներ: Նավախմբին ուղեկցում է USS Michigan սուզանավը: Այն զինված է Tomahawk թեւավոր հրթիռներով, ինչպես եւ այժմ Սասեբոյում գտնվող Cheyenne սուզանավը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում