Հունաստանը վարկատուների հետ համաձայնության է եկել բարեփոխումների փաթեթի շուրջը

Հունաստանն իր վարկատուների հետ համաձայնության Է եկել ֆինանսական օգնություն ստանալու պայմանների շուրջը, ինչի մասին հայտնել Է The New York TImes-ը: Հունաստանի ֆինանսների նախարար Էվկլիդես Ցակալոտոսը հայտարարել Է, որ «սպիտակ ծուխ է երեւում»՝ ակնարկելով Հռոմի պապի ընտրությունների ընթացակարգը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

Աթենքը, որը հուլիսին պետք Է պարտքի գծով 7 միլիարդ եվրո վճարի, խոստացել է բարձրացնել հարկերը եւ կրճատել սոցիալական վճարները, ներառյալ կենսաթոշակները, մայրական նպաստները, չքավորների բժշկական օգնության ապահովումը: Բացի դրանից, Հունաստանը փոփոխություններ կմտցնի Էներգետիկայի ոլորտում:

Հունաստանի, Եվրամիության եւ ԱՄՀ-ի միջեւ բանակցություններն ընթանում էին վեց ամիս: Կողմերն այժմ պետք է քննարկեն երկրի պարտային բեռնվածության թեթեւացման հնարավոր ուղիները:

Եվրոյի գոտու եւ ԱՄՀ-ի վարկատուների ներկայացուցիչներն արդեն մայիսի 2-ին կվերադառնան իրենց կենտրոնակայաններ՝ պատրաստելու հաշվետվություն, որը մայիսի 22-ին կներկայացվի եվրոյի գոտու երկրների ֆինանսների նախարարների հանդիպմանը: Հույն խորհրդարանականները մինչ այդ պետք է քվեարկեն տվյալ հարցի շուրջը:

Համաձայնագրի ընդունումը Հունաստանին թույլ կտա ստանալ հաջորդ վարկաբաժինն օգնության երրորդ փաթեթի շրջանակներում համաձայնեցված 86 միլիարդ եվրոյից, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում