AM | RU
USD
EUR
RUB

Ստեփանակերտում տեղի է ունեցել «Պաշարվածները» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան

Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն Սինեմա» կինոդահլիճում երեկ տեղի է ունեցել «Պաշարվածները» փաստավավերագրական ֆիլմի առաջնախաղը: Ֆիլմը պատմում է 1991-92 թվականներին Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ առնված Ստեփանակերտում տիրող իրավիճակը և այդ օրերի մասին ականատեսների վկայությունները:

Ֆիլմի հեղինակներն են քաղաքագետներ Արմեն Մինասյանն ու Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ֆիլմը ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի արտադրանքն է:

«Մենք աշխատել ենք ներկայացնել այն իրականությունը, որը 1992 թվականին կատարվել է Արցախում կատարվել է: Ֆիլմում հիմք ենք ընդունել միայն ականատեսների վկայությունները: Շատ շատերի հետ ենք հանդիպել, լսել նրանց: Ֆիլմն ավարտվում է Շուշիի ազատագրմամբ: Մեր նպատակն է եղել ներկայացնել ոչ միայն ողբերգականը, այլ նաև արցախյան հերոսամարտի ոգին: Ֆիլմն, անպայման, մենք կթարգմանենք ռուսերեն և անգլերեն»,- «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Արմեն Մինասյանը:

Ֆիլմի համահեղինակ, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ իր խոսքում նշել է. «Կարծում եմ, որ փաստագրական ֆիլմերի նյութեր պետք է ունենանք, որպեսզի հարկ եղած դեպքում քարոզչական զինանոցի այդ վավերագրական փաստարկները օգտագործենք: Ժամանակի ընթացքում ֆիլմը կներկայացվի միջազգային հանրությանը, համոզված ենք, որ նման կադրերով փաստարկները, պատերազմի և շրջափակման իրական էությունը Արցախի հարցի արդար դատը պաշտպանելու համար մեր ամենամեծ կռվաներն են»:

ԱՀ վարչապետի մամլո քարտուղար Արտակ Բեգլարյանը խոսելով ֆիլմից ստացած տպավորությունների մասին, ասել է, որ ֆիլմը բավականին հետաքրքիր է, քանի որ իր մեջ պարունակում է լուրջ փաստավավերագրական տվյալներ, որոնք ներկայացված են հատկապես հարցազրույցների, վկայությունների տեսքով:

«Ֆիլմը մեկ անգամ ևս ապացուցում է, որ մենք ինքնապաշտպանության նկատառումներով, մեր կյանքը փրկելու նպատակով ենք ստիպված եղել դիմել ազատագրական մարտերի: Ֆիլմը ցույց է տալիս, որ ադրբեջանցիներն ի սկզբանե թիրախավորել էին հենց քաղաքացիական անձանց: Պատերազմն էլ իրենք են սկսել և այն մեր ինքնապաշտպանական ուժերի դեմ չէր, այլ քաղաքացիական անձանց: Կարևոր է նաև այն առումով, որ հեղինակները պատրաստվում են ֆիլմը թարգմանել մի քանի լեզուներով: Դրանք հետագայում կարող են լուրջ գործիք լինել միջազգային հանրության, հետազոտողների և տեղեկատվության ոլորտում այլ աշխատողների համար: Հատկապես ֆիլմի թարգմանություններից հետո ադրբեջանցիներն անպայման կարձագանքեն: Կարծում եմ՝ նրանք կփորձեն ինչ-ինչ լսարաններում և առցանց հարթակներում խանգարել ֆիլմի ցուցադրությունը:

Բայց, հիմնականում, նման ֆիլմերի հանդեպ նրանց հակազդեցությունը հակառակ ազդեցությունն է թողնում. այն Արցախի հարցի մասին լրացուցիչ քարոզչություն է ապահովում թե՛ իրենց և թե՛ միջազգային լսարանների համար»,- մասնավորապես ասել է Ա.Բեգլարյանը:

Ֆիլմի ցուցադրմանը ներկա են եղել ԱՀ պետական-քաղաքական գործիչներ, ֆիլմում նկարահանվածներ, մտավորականներ և ուրիշներ:

Լրահոս
Արմեն Սարգսյանը վստահեցրել է պատվով կատարել ՀՀ նախագահի պարտականություններ ՀՀԿ նախագահի թեկնածուն նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է Հայաստանը ԼՂ հարցում Ռումինիայից հավասարակշռված դիրքորոշման շարունակում է ակնկալում Դինքը միակն էր, ով կարող էր հաշտեցնել հայերին և թուրքերին. Բասքըն Օրան Նշվեց ռուս ուղղափառ եկեղեցու Քրիստոսի Մկրտության տոնը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ ՄԽ համանախագահները ԼՂ հակամարտության կողմերին հորդորել են ամրապնդել շփման գծի հարաբերական անդորրը «Իրավունք». Եղիշե Պետրոյանն աշխատանքի է անցե՞լ կառավարությունում «Իրատես». Ալեքսանյանը ցանկանում է քրոջ ամուսնում Առողջապահության նախարար նշանակել «Ժողովուրդ». Նախորդ տարի Հայաստանի պետական պարտքը շեշտակի ավելացել է «Հրապարակ». Էներգետիկայի նախարար կնշանակվի Էդուարդ Ներսիսյանը «Փաստ». Բարձրաստիճան պաշտոնյան «քաշվել է» «Հրապարակ». Կարեն Կարապետյանի սիրտը շահելու համար նոր պաշտոն են մտադիր ստեղծել «Իրատես». Դավիթ Տոնոյան. «Հիմա գերադասում եմ արտակարգ իրավիճակներով զբաղվել» «Հայկական ժամանակ». Ռուբեն Հայրապետյանն ընդլայնում է իր բիզնեսը «Փաստ». Բուլկի Արամը խնդիրներ ունի «Հայկական Ժամանակ». «Ելք»-ը Ռուբեն Հակոբյանին համարում է ոչ ադեկվատ «Ժամանակ». ՍԴՀԿ ատենապետ կարող է ընտրվել ԱՄՆ-ում բնակվող Սեդրակ Աճեմյանը «Ժողովուրդ». Կարեն Կարապետյանի ամենաառանցքային հանձնարարականներն այդպես էլ իրականություն չդարձան «Հրապարակ». 2 պետծառայող «կտրվել են» ԱԺ-ում անցկացվող ատեստավորումից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 19 Իրանի հետ միջուկային համաձայնագրի ձախողումը կդառնա ահազանգ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներն համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունները Ալիևը զենքով կպահի իշխանությունը Հողի և գույքի հարկերը փակել. վարչապետի հանձնարարականները ԼՂ հակամարտության կարգավորումը՝ ՄԱԿ-ի գերակայությունների թվում Կրակովում ավարտվել է Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը «Այդ տեղեկությունները հավաստի չեն». Հայկ Հարությունյանն արձագանքել է նախարար նշանակվելու լուրերին ՊՆ վարչական համալիրում քննարկել են ռազմամարզական խաղերի անցկացման հարցեր Հայաստանը ստորագրել է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին ԵԽ կոնվենցիան «Արսենալ»-ում Մխիթարյանի նախընտրած համարները զբաղված են. Daily Star-ը ենթադրել է, թե որ համարը կընտրի նա Արցախն ունի հաջողված ժողովրդավարական կառավարություն. ԱՄՆ կոնգրեսական Նախագահը խորհրդակցություն է անցկացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ Հայաստանի որոշ ավտոճանապարհներին ձյուն և բուք է Կառավարությունը դեմ է ռեյտինգային ցուցակներն Ընտրական օրենսգրքից հանելուն Հնարավոր է, պարբերաբար պոպուլիստական առաջարկություններ ներկայացվեն. Վարչապետն անդրադարձավ «Ծառուկյան» խմբակցության նախագծին Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզումից լուսանկար է տեղադրել սոցցանցերի իր էջում Մխիթարյանը կարող է դառնալ «Արսենալ»-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Կրակովում մեկնարկել է Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan