Իրանի պաշտպանության նախարարը նախազգուշացրել Է Սիրիայի նկատմամբ ագրեսիայից

Սիրիայի նկատմամբ ցանկացած ագրեսիա կհանգեցնի այս երկրում ճգնաժամի սաստկացման եւ մերձավորարեւելյան տարածաշրջանում բռնության շարունակման, ինչի մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Սիրիայի նկատմամբ ձեռնարկվող բոլոր ագրեսիվ գործողությունները կհանգեցնեն այդ ճգնաժամի սաստկացման, ռազմական գործողությունների մասշտաբների ընդլայնման եւ մերձավորարեւելյան տարածաշրջանում բռնության շարունակման»,– ասել է Դեհղանը, որի խոսքը մեջբերում է լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքը:

Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Թեհրանը «հարեւան երկրներին նախազգուշացնում է Սիրիայի նկատմամբ ագրեսիվ գործողություններից»: «Բոլոր երկրները պետք է նպաստեն Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը եւ հարգեն նրան»,- ընդգծել է իրանցի նախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում