Արաբկիրի բազմաբնակարան շենքերից մեկում այրվել է մոտ 31 քառակուսի մետր տարածք. տուժածներ չկան

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 76 շենքի 14-րդ հարկի բնակարաններից մեկում խոշոր հրդեհ է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

«Մայիսի 2-ին ժամը 13:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ խոշոր հրդեհ է բռնկվել Արաբկիր վարչական շրջանի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 76 շենքի 14-րդ հարկի բնակարաններից մեկում։ Ժամը 13-36-ին հրդեհը մեկուսացվել է և 13-57-ին մարվել: Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Այսինքն` 4 մարտական հաշվարկ և մեկ արտասանդուղք: Նախնական տվյալներով մոտ 31 մետր քառակուսի տարածք է այրվել»,- հայ տնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա»-ի, էլեկտրոցանցի, Երևանի շտապօգնության հերթապահ խմբերը։ Տեղում է եղել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը:

Հրդեհի նախնական պատճառները դեռ չեն պարզվել, դրանք պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակելուց հետո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում