ՀՀ ԱԳ փոխնախարարը և ԱՀ Նախագահը քննարկել են արտաքին քաղաքական փոխգործակցության զարգացման հարցեր

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ապրիլի 27-ից 29-ն Արցախի Հանրապետություն։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Այցի շրջանակներում ՀՀ փոխարտգործախարարին ընդունեց Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին արտաքին քաղաքականությանը և այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցության հետագա զարգացմանը և ընդլայնմանը առնչվող մի շարք հարցեր։ Մտքեր փոխանակեցին ԼՂՀ և ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ։

Շավարշ Քոչարյանը հանդիպումներ ունեցավ նաև Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի և արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ։

Այցի շրջանակներում ՀՀ փոխարտգործնախարարը դասախոսություններով հանդես եկավ Արցախի պետական և Շուշիի տեխնոլոգիական համալսարաններում։ Իր ելույթներում և հարցերին պատասխանելիս Շավարշ Քոչարյանը խոսեց ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների, միջազգային և տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում