Հրաչյա Հարությունյանի արտահանձման ժամկետը կախված է ՌԴ դատարանի վճռից. փոխնախարար

Ռուսաստանի Դաշնության Տամբով քաղաքի քրեակատարողական հիմնարկում գտնվող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի` Հայաստան փոխանցման ժամկետը կախված է ռուսական դատարանի վճռից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

Հրաչյա Հարությունյանը, ով ազատազրկման էր դատապարտվել 6 տարի 9 ամիս ժամկետով, 2013 թվականի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում «Կամազ» մակնիշի բեռնատար մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ:

«Հրաչյա Հարությունյանի փոխանցման հետ կապված հստակ ժամկետ դեռևս չկա: Այդ ամենը Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ է կարգավորվում: Արդարադատության նախարարությունը բոլոր ընթացակարգերը կատարել է, և սպասում ենք ռուսական կողմի արձագանքին, մասնավորապես դատական վճռին»,- ասաց Քրմոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում