«Հայկական ժամանակ». Արգամ Աբրահամյանի թիկնապահը շարունակում է կալանքի տակ մնալ

Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի թիկնապահ Գեղամ Հակոբյանը, որ կալանավորվել էր խորհրդարանական ընտրություններից առաջ, շարունակում է կալանքի տակ մնալ։ Այդ մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է նրա եղբայրը՝ Ալբերտ Հակոբյանը։ Վերջինս ավելի վաղ թերթի հետ զրույցում հույս էր հայտնել, որ ընտրություններից հետո Արգամ Աբրահամյանը կզբաղվի եղբոր գործով։ Երեկ, սակայն, նշել է, որ ինքը Ծաղկաձորում է աշխատում և մինչ այժմ իրեն չի հաջողվել հանդիպել Արգամ Աբրահամյանին՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է լուծվի եղբոր հարցը։

«Ես Ծաղկաձորում եմ, չեմ կարողացել հանդիպել, հեռախոսով էլ չեմ կարող կապ հաստատել հետները, ոչ մի բան չգիտեմ»,-ասել է Ալբերտ Հակոբյանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում